Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաուտոպիաների շարքից

Սեպտեմբեր 16,2025 10:00

Հաճախ մտածում եմ՝ ո՞րն է այն սահմանը, որի վրա այս իշխանությունը կանգ կառնի եւ կդադարեցնի հասարակությանը բարոյալքելու, այլասերելու գործընթացը:

Առայժմ ես չեմ տեսնում այն «կարմիր գծերը», այն, թույլ տվեք ասել՝ սրբությունները, որոնց առաջ ՔՊ-ականները հետքայլ կկատարեն: Պատմությունը, եկեղեցին, ազգային խորհրդանիշները՝ այդ ամենն արդեն ոտնատակ է տրված: Փաշինյանական զանգվածն արդեն առել է քյաբաբի հոտը եւ պատրաստ է գլորվել եւս մի քանի աստիճանով: Հետեւաբար, շատ հնարավոր է, որ կլինի շարունակությունը:

Արդյոք բացառո՞ւմ եք, որ խորհրդարանական ՔՊ-ական մեծամասնությունը ԱԺ-ում հայտարարություն ընդունի, որով խստորեն դատապարտի հարեւան երկրների նկատմամբ ՀՀ-ի՝ նախկինում «ունեցած տարածքային հավակնությունները», եւ մասնավորապես 1988 թվականի «խորհրդային КГБ-ի կողմից հրահրված» շարժումը, «մի խումբ ծայրահեղականների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան», ինչպես նաեւ 1992-94 թվականներին հայերի կողմից կատարած պատերազմական հանցագործությունները:

ՔՊ-ական ԱԺ-ն կարող է նաեւ հորդորել իրավապահներին՝ «ադրբեջանական կողմին հանձնել բոլոր ռազմական հանցագործներին» (Փաշինյանական զանգվածի հնարավոր ռեակցիան. «Հա, բա ճիշտ են ասում՝ էդ մարդիկ 30 տարի երկիրը թալանել են):

Բացառո՞ւմ եք արդյոք, որ ԿԳՄՍ-ն հանդես գա հետեւյալ շրջաբերականով. արգելել Կոմիտասի «Անտունի» երգը՝ որպես Իրական Հայաստանին չհամապատասխանող, ազգային տրավման բորբոքող,   կորուստների վրա լացող եւ հարեւաններին նյարդայնացնող ստեղծագործություն: «Անտունին» փոխարինել «Թագավոր լինելուց լավ բան» երգով՝ անպայման ընդգծելով, որ «խոսքը եկեղեցու դեմ հերոսաբար պայքարող Պապ թագավորի մասին է»: Հատկապես շեշտել երգի «կեր-խմի, քեֆ արա շարունակ» տողերը՝ որպես ժողովրդի ստեղծած գաղափարախոսության առանցքային թեզ:

(«Գաղափարախոսության հեղինակ» փաշինյանական զանգվածի հնարավոր ռեակցիան. «Հա, ճիշտ են անում՝ 100 տարի լացեցինք՝ ի՞նչ խեր ունեցանք):

Այս ամենն իրականում մաքուր հակաուտոպիա չէ, զուտ երեւակայության արգասիք չէ: Հաշվի առնելով 7 տարում կատարած հրեշավոր քայլերը, «Իրական Հայաստանի» դրսեւորումները կարող են շատ ավելի ահավոր լինել:

Այսքանից հետո միայն մի հարց է բաց մնում՝ ինչպե՞ս է հնարավոր այս մոտեցումներով պետություն ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եվ իսկույն քաշեց մեծ Նարեկացին
    Հանճարեղ խոսքի թազբեհն երկրածին.
    «Բայց ո՞վ. Ասված իմ. այս ո՞վ է ջնջողն ազգին իմ անեղծ.
    Նա, որ չգիտե ինչո՞ւ է եղնիկն իր վէրքը լիզում.
    Նա, որ չգիտե ի՞նչ է կաթնալի մոր ստինքն ուզում.
    Նա, որ չգիտե ինչո՞ւ են հասնում կույսերն արբունքի,
    Նա, որ կպղծէ արեւն էլ, որպէս բուրվառն հայ խունկի.
    Նա, որից ինքը դժոխքի վարպետ Դանթեն զարհուրաց.
    Տեսնելով հայոց եղեռնադժոխքն այս աստվածուրաց.
    Նա, ու խաբվելով ինքն իր Մահմեդից`
    Աստծուն է պոկում իմ Արարատից,
    Ջնջելուլ հայոց ազգին եղեռնի այս մղձավանջում.
    Uստծո ցեղերի ճոխ ծիածանին մի գույնն է ջնջում.
    Նա, որ գրչի տեղ, քնքուշ փետրի տեղ մեր աստվածային
    Միշտ սուր է սրում, որ տանջէ հային, որ ջնջե հային.
    Նա, որ փետրանուշ պալատի մեջ էլ քարայրի մէջ է,
    Նա, որ իր ծնունդ օձին էլ թողած` աստղեր կջնջե,
    Նա, որ նիզակի կոթի ցողուն է ու ոչ թե ծաղկի.
    Նա, որ գլխի տեղ ուրոձայն ունի, մայր է ոհմակի,
    Նա, որի սիրտը ամուլ արգանդն է ու ոչ թե արցունք.
    Ում աչքին հայոց գանգաբլուրն է աստեղաբադձունք,
    Նա, որ հոտենդոտ՝ առեղծված է դեռ ու դեռ վագրանում՝
    Այս էլ քանի՜ դար, ոչ մի քնքշության ծաղիկ չի ծնում.
    Նա, որ միշտ վագր է, երբ միշտ գառներ են իր խղճի առաջ.
    Բայց վագրի առաջ պոռնկագառ է` միշտ քծնահառաչ.
    Նա, որի խիղճը վագրի երախ է հազարաժանիք.
    Նա, որ Էնվեր է, Ջեմալ է, Թալեաթ. խան է ու խանիկ.
    Նա, որի ուղեղն արնով է հունցել գոյի սատանան,
    Որի մեղքերն են միակ դժոխքը՝ առանց քավարան…
    Մեղքի ծովն ինքը՝ որ խողխողում է իմ անմեղ ազգին.
    Կարիճը՝ ծաղկին, օձը` եղնիկին. թուխպը՝ լուսնյակին.
    Որոմը՝ վարդին, անճարն` հանճարին, կայծակը՝ կաղնուն.
    Անգղակտուց թութակն` իմ հայոց սոխակին արթուն.
    Մի օձն՝ հազար, հազար ու հազար գառնուկ է խայթում,
    Ահա թե ո՛վ է իմ ազգին մորթում..»:

    Հովհաննես Շիրազ, «Հայոց Դանթեականը», 1965, գլուխ տասներորդ/ Դժոխադուռ գիշեր, պարբերութիւն 10.

  2. Առաջարկ-մեկնաբանություն.
    Սահմանը, որի մասին Դուք խոսում եք, ուրվագծում է ազգը իր պատմական ուղին անելու ընթացքում, ընթացքում: Այն այս պահին կա, կամ չկա: Հոգևոր արժեքները պահպանող սահման ունենալ/չունենալն է ազգը տարբերում տձև բնակչություն-հասարակությունից: Ենթադրենք ունենք սահման: Եթե ճիշտ ազգ ենք, ապա պաշտպանություն էլ ենք նախագծել իր պատմական ուղին անելու ընթացքում,: Կետ:

    Սահմանը կազմում է ազգային հոգեդարանի անհրաժեշտ, բայց ոչ բավարար մաս: Հոգեդարանի անհրաժեշտ մասն է կազմում խախտումների դեպքում պատժամիջոցների նկարագիրը (նաև գործընթացի համար ստեղծված նյութական միջոցների թվարկումը):
    Ազգային Կոդեքսի դիտորդ տաճարը Հայ Մտավորականության Համագումարն է:
    Ո՞ւնենք նման Ազգային Կոդեքս:

  3. Քանի չունենք Ազգային Կոդեքս, այսպես կոչված վարչապետը և խումբը կոխրճելու են սահմանի ամեն հատծավը ու տեղը նոր արժեք տեղադրեն` պահ չեն թողնի որ մտավորականությունը ազդանշան ուղարկի, որ չափն-ու-սահմանը անցնելը գրանցվել է: Եթե Հ. Շիրազը, Պ. Սևակը, Ս. Սարգսյանը, Վ. Համբարձումյանը, …ողջ լինեին նրանք կընտրվեին Ազգային Կոդեքսի դիտորդներ: Կընտրվեի՞ն: Ցավոք և ի տարբերություն հաջողած ազգերի, հայ մտավորականությունը դժվար է համախմբվում: Այս ոլորտը պարզաբանման կարիք ունի:

    Արհամարելու, ‘կլոր տարի վրեն ձյունա’ -յի հերթը կհասնի՞ Խուստուփին, Կապուտջուխին, … Արագածին:

    Ամեն բարոյալքման, այլասեռման էպիզոդից հետո ավելի հեշտ է կատարվում հաջորդ բարոյալքման, այլասեռման ներարկումը` նիկոլականների տեսակը ծավալվում է էկսպոտենցիալ: Վախով եմ նայում 2026-ին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930