Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջին հայտարարագիրը փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է։
Համեմատենք Տիգրան Ավինյանի 2018 եւ 2024 թվականի հայտարարագրերը, քանի որ նա վստահ է, որ մամուլն է պատճառը, որ տպավորություն է ստեղծվել, թե հեղափոխությունից հետո է բարելավվել Ավինյանների ունեցվածքը։
Տիգրան Ավինյանի՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմել են 12 հազար 475 դոլար եւ 7 մլն դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 13 մլն 271 հազար դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել է 12 մլն դրամ: Գրեթե 15 հազար դոլար եկամտի աղբյուրները պաշտպանված են, տեսակը՝ «այլ եկամուտներ»։ Եկամուտներից 842 հազար դրամը «ստացված փոխառություն» է։
Կարդացեք նաև
Անշարժ գույքեր եւ տրանսպորտային միջոցներ հայտարարագրում չկան։ Հետաքրքիր է, թե երբ եւ ուր է կորել 19-ամյա Ավինյանի Mercedes ջիպը։
Տիգրան Ավինյանի՝ արդեն որպես Երեւանի քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում թվերն ավելի ճոխ են եւ յուղալի։
Ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետը եւ նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որեւէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երեւանում։
Տիգրան Ավինյանը 2022 թվականին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնում»։
Երեւանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54.6 մլն դրամ եկամուտ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։
Քաղաքապետի հայտարարագրից տեղեկանում ենք, որ եկամուտներից 27.3 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, իսկ 3 մլն դրամ նա ստացել է քաղաքապետարանից՝ որպես «այլ եկամուտ»:
Ինչ, եւ ինչու չի նշել Տիգրան Ավինյանը.
Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Ստացվում է, որ քաղաքապետը, բացի պետական համակարգից գումար վաստակելուց, վաստակում է նաեւ կրիպտոարժույթով։
Ավինյանը հայտարարագրված կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացրել է 0.95-ով ՝ դարձնելով 4.57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 114 հազար ԱՄՆ դոլար։
Բացի Bitcoin-ից, Ավինյանն ունի նաեւ այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano եւ 5 Ethereum։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում