Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակն ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 16,2025 11:26

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը:

Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանությունը, որ նույնիսկ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման վերաբերյալ ծպտուն չի հանում, երբ դրա հետևանքը մարտավարական և ռազմավարական տարածքների կորուստներն ու 224 մարդու նահատակությունը:

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պապիկյանին շողոքորթող բարձրաստիճան զինվորականները նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն երկրի պաշտպանության նահատակվածներին հիշատակին:

Այդ պատերազմից ընդամենը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից և երկրի պաշտպանության համար մարտեր մղած ու զոհված մարդիկ ոչ միայն իշխանության համար փակված էջ են, այլ օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, հիշողություն բթացնում:

Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել:

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930