Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է, թե ինքը կապ ունի լրագրողի վրա հարձակման մեջ. ՍիվիլՆեթ

Սեպտեմբեր 16,2025 12:29

ՍիվիլՆեթը կապ է հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Նա վստահեցրեց, որ չի ճանաչում լրագրող Հակոբ Կարապետյանին։

«Ես այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Բացի այդ, իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ շփում չի եղել, առավել ևս այդ տոնայնությամբ»,- ասաց Բաբայանը։

Նա նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այդ անձին սխալ ուղղորդում են իրականացնել։ Ես այս ամենի հետ կապ չունեմ»,- ամփոփեց Բաբայանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930