Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանում տղամարդու կերպարը փոխվում է

Սեպտեմբեր 16,2025 15:44

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բուռն հարցերի տեղիք տվեց մի հետազոտության արդյունքների ամփոփումը: «Դրական առնականություն 2.0» ծրագրի շրջանակում 2000 երիտասարդների շրջանում իրականացվել էին հարցումներ, նպատակն էր ցույց տալ Հայաստանում տղամարդու կերպարի մասին պատկերացումները:

Ըստ հարցման արդյունքները ներկայացող TeensLIVE-ի ներկայացուցիչ, փորձագետ Արմի Մկրտչյանի՝ 16-25 տարեկանները կարեւորում են կարեկցանքը, բարությունը`ագրեսիայի փոխարեն: Միեւնույն ժամանակ՝ հետազոտության մասնակիցների 15 տոկոսը հանդուրժող էին ընտանեկան բռնության նկատմամբ:

«Ուսումնասիրությունը նաեւ ընդգծել է, որ մինչ կանայք ավելի բարձր են գնահատում, որ տղամարդիկ հոգատար լինեն իրենց զուգընկերների, երեխաների նկատմամբ, տղամարդիկ ավելի հակված են առաջնահերթություն տալ ավանդական հատկանիշներին, ինչպիսիք են «Պատիվը բռունցքներով պաշտպանելը» և զինվորական ծառայությունը»,-ասաց փորձագետը:

Մեկ այլ փորձագետի` Արուսիկ Մկրտչյանի տեղեկացմամբ էլ «հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի երիտասարդները պատրաստ են մարտահրավեր նետել հին կարծրատիպերին և վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ՝ երիտասարդական թվային նախագծերի համակարգող Եկատերինա Սամոլիգոն թե իր բացման խոսքում, թե հարցուպատասխաններից հետո ասաց, որ ուզում են թյուրըմբռնում չլինի, և միտքն այն չի եղել, թե նոր կարծրատիպեր են տալիս:

Նշվեց, որ ստեղծվել է Վարուժան բոտի կերպարը, որը կոմիքսների միջոցով դրական առնականության օրինակներ է ցույց տալիս, հանդես է գալիս որպես դրական կերպար, դեմ է գնում գենդերային բռնությանը և կարծրատիպերին:

Վարուժանի կերպարն օգտագործվել նաև «Ստեղծի´ր նոր պատմություն» վերնագրով միջոցառման դիզայնի մեջ:

Խոսվեց դրական, թունավոր առնականության, դրանց տարբերությունների մասին, որոնց կանդրադառնանք, «Առավոտ»-ի առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930