Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագիրը թանկ է ինձ համար»․ Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 16,2025 21:44

«Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագիրը թանկ է ինձ համար»,- այսօր, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի եւ կայքի շնորհանդեսի արարողության ժամանակ, ողջույնի խոսքում ասաց բարերար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ գաղափարը երկար քննարկել է հատկապես որդու եւ ընտանիքի մյուս անդամների հետ։ Նա հայտարարեց, որ ինքը չի մասնակցել եւ չի միջամտել նախագծի ընտրության հարցերին։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ից ցանկացողները կարող են տեսնել արձանը։

Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ Հիսուս Քրիստոսի արձանը դառնալու է ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ արձանի կառուցման հետ առիթով հնչած քննադատություններին․ «Ի՞նչ վատ բան եմ անում։ Կարա՞ս, արա, մի քննադատիր»։

Հիշեցնենք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2022 թվականի հուլիսի 9-ին, արարողությանը ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Հովհաննիսյանն, որը ղեկավարել է աշխատանքները՝ գաղափարից-իրականացում ողջ փուլի ընթացքում, անդրադարձավ նախագծի մրցույթին, ընտրության մանրամասներին։ Նա էլ վստահ է, որ հուշարձանը հայերին համախմբող ուժ է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930