Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով ՝ մեղուների շրջանում նախանշված վարքագիծը պայմանավորված  է  մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով. Մեղրիի համայնքապետարան

Սեպտեմբեր 16,2025 22:55

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։  Նախնական տվյալներով ՝ նախանշված վարքագիծը պայմանավորված  է  մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։

📍Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝  Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝  համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։

🔺Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում  ենք համապատասխան արձագանքի։

 

Մեղրիի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930