ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Վերջին 1 շաբաթվա քրեական քրոնիկան իշխող ՔՊ-ի ակտիվ դերակատարմամբ.
☑️Սեպտեմբերի 8-ին ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ծայրահեղ անընդունելի խոսույթով, խուլիգանական վարքով թիրխավորել է իր ընդդիմախոս պատգամավոր կնոջը: ՔՊ վարչությունը լուռ է:
☑️Սեպտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հակոբ Կարապետյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարն էր, ով թեև անընդունելի բառապաշարով, բայց քննադատել է
Երևանի քաղաքապետարանի տեսուչներին՝ ավտոբուսում քաղաքացուն անհարկի տուգանելու համար: ՔՊ վարչությունը լուռ է:
☑️Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանձնարարությամբ առևանգել, տարել, ծեծի են ենթարկել քաղաքացու: Ծեծվողի կինն ահազանգեց:
🔎Նայում եմ ՔՊ վարչության նիստի կադրերը. լավ դուք ասելիք չունե՞ք, ինչքա՞ն պիտի լռեք: Ձեր շրջապատը դարձել է քրեական քրոնիկան ապահովող դերակատարների խմբակ: Սրա՞ համար էիք հեղափոխություն անում, որ նսեմացնեք, առևանգեք, ծեծեք մարդկանց:
Բոլոր դերակատարները պե՛տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող»:
https://www.facebook.com/TTaguhi/posts/pfbid02HQxh6KFH1eWS8X3DfgpMVBJk4i1aQW4sGpuJwcp8ZBG4E8NvGwu2UwwNXadKvbyVl