ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել են «հավերժական բարեկամության» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը:
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագիրը միջնորդելու համար:
Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ», – թվիթերյան գրառմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։
Կարդացեք նաև
Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։
Ես մեծապես գնահատում եմ մեր բարեկամությունը», – թվիթերյան գրառմամբ նշել է Իլհամ Ալիևը։