Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 17,2025 11:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Տատրան, Մատրան և Ֆատրան կարպատյան երեք սարերի անուններ են, որոնք միաժամանակ հանդիսանում են թե Հունգարիայի, թե Սլովակիայի ազգային խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի, բաղկացուցիչ մասը։ Ավելին, Սլովակիան այս սարերի խորհրդանիշն օգտագործում է նաև ազգային դրոշի վրա։

Պետական խորհրդանիշների տեսակետից իրավիճակն էլ ավելի է խճճվում, քանզի երեք գագաթներից երկուսը՝ Տատրան և Ֆատրան, գտնվում են Սլովակիայում, իսկ Մատրան՝ Հունգարիայում։

Ճիշտ հասկացաք, ցանկանում եմ ևս մեկ օրինակով ի ցույց դնել արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «նորարարության» ողջ թշվառությունը։

Մատնանշածս սարերի միաժամանակյա օգտագործումը Եվրոպական Միության անդամ երկու պետությունների կողմից չի դիտվել և չի դիտվում ոչ տարածքային պահանջ միմյանց հանդեպ, ոչ ռևանշիզմ, ոչ էլ խոչընդոտ՝ տարածաշրջանային համագործակցության կամ անկոնֆլիկտ հարևանության համար։

Սլովակիան դարեր շարունակ եղել է Հունգարիայի տիրապետության տակ, սահմանները այդ հատվածում հաճախ են փոփոխվել, Սլովակիայում առկա բազմաթիվ այլ սարեր, սակայն, ոչ ոք չի հակադրում այժմ հունգարական տարածքում գտնվող, բայց ազգային սիմվոլիկայի մաս դարձած հարազատ բարձունքին։

Երկու պետություններում պաշտոնական մակարդակում ոչ ոք չի հակադրում «իրական» Հունգարիան կամ «իրական» Սլովակիան «պատմականներին»։

Պաշտոնական հերալդիկայի նման օրինակները Եվրոպայում շատ են։ Նույն Իսպանիայի պետական զինանշանում առկա են Հերկուլեսյան սյուները, որոնցից մեկը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալտարը, և դա չէր խանգարում երկու երկրներին 34 տարի միաժամանակ լինել ԵՄ անդամ և մինչև հիմա շարունակել լինել ՆԱՏՕ-ի անդամ։

Էլ ավելի խուճուճ է նախկին Սիլեզիան խորհրդանշող տոհմական նշանի օգտագործումը եվրոպական զինանշաններում։ Սիլեզիայի մեծ մասն այժմ գտնվում է Լեհաստանում, բայց այն խորհրդանշող ոսկե ֆոնին սև արծիվը հանդիսանում է Չեխիայի և Լիխտենշտեյնի պետական զինանշանների բաղադրիչ, բայց Լեհաստանի սիմվոլներից բացակայում է։

Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930