Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում. Civilnet

Սեպտեմբեր 17,2025 15:59

Civilnet. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Վիգեն Էուլջեքչյանի գործի նման հրատապ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ որպես ապաքաղաքական և անկախ մարմիններ, հաղորդակցություն ունենալ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ»,- ասված է գրավոր պատասխանում։

ՄԻՊ գրասենյակից նաև հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու առկա մտահոգությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են ՀՀ իրավասու պետական մարմինների հետ։

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ չնայած մանդատի շրջանակներում առկա սահմանափակ գործիքներին՝ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքներին վերաբերելի խնդիրները Պաշտպանը պարբերաբար ներկայացրել և շարունակում է ներկայացնել թե՛ միջազգային գործընկերների, թե՛ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և քննարկումների շրջանակներում։ Աշխատանքները կրում են պարբերական բնույթ։

Ըստ պատասխանի՝ ինչպես Վիգեն Էուլջեքչյանի, այնպես էլ ազատությունից զրկված մյուս անձանց պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է տարբեր աղբյուրների, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում։ Արդյունքում արձանագրված տեղեկատվությունը, ընտանիքների կողմից Պաշտպանին հասցեագրվող դիմումներում բարձրացվող մտահոգությունների հետ մեկտեղ, հատուկ ուսումնասիրվում ու հասցեավորվում է գործընկեր միջազգային դերակատարներին։

Գևորգ Թոսունյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930