Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևորականների մասնակցությունը հավաքներին բոլոր ժամանակներում հետապնդել է բացառապես հնարավոր բախումները և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակ: Դա յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունն է. Գևորգ Դանիելյան

Սեպտեմբեր 17,2025 17:41

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոգևորականների մասնակցությունը հավաքներին բոլոր ժամանակներում հետապնդել է բացառապես հնարավոր բախումները և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակ։ Դա յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունն է և սրբազան պարտքը։

Այս նպատակով են հոգևորականները մասնակցել ինչպես «Էլեկտրիկ Երևանի», Սասնա Ծռերի, 2018 թվականին հաջորդող հավաքներին, այնպես էլ 2020 թվականին հաջորդող հավաքներին։

Այս համատեքստից դուրս բոլոր դրսևորումները յուրաքանչյուր հոգևորականի անձնական խնդիրն ու որոշելիքն են։

Միաժամանակ պատշաճ է հոգևորականի հասցեին օգտագործել բացառապես պարկեշտ արտահայտություններ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930