Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանը և Արա Նաջարյանը անդրադարձել են Կապան-Գլենդել և Գյումրի-Գլենդել համագործակցությունների ընթացքին

Սեպտեմբեր 17,2025 17:47

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ընդունել եմ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան – Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:

Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։

Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930