Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական կրթության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԲՏԱ նախարարության և Cisco Systems ընկերության միջև

Սեպտեմբեր 17,2025 21:33

Սեպտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԲՏԱ նախարարության և «Սիսկո Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հուշագրի նպատակն է խթանել և զարգացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում։

Միջոցառման շրջանակում «Սիսկո» ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ:

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով հուշագրերի ստորագրման առթիվ, ընդգծել է, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հուշագրերը ստորագրող բոլոր կողմերի համար։

Նախարարի խոսքով՝ պետության համար կարևոր է Հայաստանում գործող ցանկացած տեխնոլոգիական ընկերության գործունեությունը, սակայն առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ որոշ ընկերություններ նաև ռազմավարական ներդրումներ են անում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրերում՝ ուղղված մասնագիտական ներուժի զարգացմանը, կրթության և նորարարության խթանմանը։

«Սիսկոն այն ընկերություններից է, որը միանում է Կառավարության ջանքերին՝ նպաստելով մրցունակ տնտեսության ձևավորմանը։ Այս հուշագրով ամրապնդում ենք այդ համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին և ուսանողներին հասանելիություն ունենալ ժամանակակից տեխնոլոգիական կրթական ծրագրերին՝ կիբեռանվտանգությունից մինչև ցանցային ավտոմատացում»,- նշել է նախարարը։

Հուշագիրը հիմնված է «Սիսկո» ընկերության կողմից մեկնարկած «Ցանցային ակադեմիա» (Cisco Networking Academy) ծրագրի վրա, որի նպատակը մասնագետների պատրաստումն է՝ համակարգչային ցանցերի նախագծման, կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։

Այս ակադեմիական նախաձեռնության ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կնպաստի երիտասարդ սերնդի տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը և երկրի թվային վերափոխման գործընթացի առաջխաղացմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Cisco Systems-ի թվայնացման ծրագրերի տնօրեններ Սարո Խաչատուրյանը և Ահմեդ ԷլՔաբանին, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Թադևոսյանը։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930