Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հարց է առաջանում՝ եթե Սևանից ջուր են վերցնում, ինչո՞ւ են գյուղացիները բողոքում ջրի պակասից, ո՞ւր է գնում այդ ջուրը». Սիլվա Ադամյան. «168 ժամ»

Սեպտեմբեր 18,2025 10:41

Նախորդ շաբաթ խորհրդարանը հերթական քառօրյան ավարտելուն պես արտահերթ նիստ գումարեց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու և ընդունելու համար։

Ըստ նախագծի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ-ից պետք է ավելացվի մինչև 200 մլն խմ։

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ տարիներ շարունակ Սևանից հավելյալ ջուր են վերցրել, բնապահպանները դրա դեմ պայքարել են, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

«Մշտապես ասում էին, որ անձրևները քիչ են, երաշտ է, ձյունը քիչ է, ուստի Սևանից պետք է ջուր վերցնել։ Այսօր էլ նույնն է ու մի բան էլ վատ վիճակում ենք, քանի որ նախկինում ունեինք Արցախի ջրային ռեսուրսները։

Իրականում, քանի որ մենք կորցրեցինք բավականին մեծ ջրային ռեսուրսներ, հիմա Հայաստանում ջրի կարիքն ավելի շատ է, ինչպես տեսնում եք՝ մեզ մոտ կլիմայի պայմանները բավականին խիստ են՝ 40 աստիճան տաքություն է, դեռ հայտնի էլ չէ, թե աշնանն ինչ չափի տեղումներ կունենանք»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանը խոսել է տարբեր գյուղերի բնակիչների հետ, որոնք փոխանցել են, որ ջրի հետ կապված լուրջ խնդիր կա, քանի որ ջուրն իրենց չի հասնում. խոսքը հուլիս-օգոստոս ամիսների մասին է՝ խնդիրը բավականին սուր է դրված։

«Հիմա հարց է առաջանում՝ եթե Սևանից ջուր են վերցնում, ինչո՞ւ են գյուղացիները բողոքում ջրի պակասից, ո՞ւր է գնում այդ ջուրը և ի՞նչ կարիքների համար, ես չգիտեմ։

Վերջին մի քանի ամիսներին հաճախ եմ գնացել Սևան, ջուրը տեսել եմ, լճի վիճակը վատ չէ, բայց եթե շարունակեն այսպես ամեն տարի լճից ջուր բաց թողնել, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Տարիներ շարունակ ասում ենք, որ ջրի մակարդակի իջեցումը բերում է ջրի որակի փոփոխության։ Դա պետք է իրենք իմանան, որ այսպես շարունակելու դեպքում կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ, ու դրան ենք գնալու»,- շեշտեց Սիլվա Ադամյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930