Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգում լուրջ անհանգստության ալիք է բարձրացել, որը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նախ՝ համակարգի ընկերություննների սեփականատերերը խիստ ան հանգստացածեն օրենսդրական վերջին փոփոխություններից, որոնց արդյունքում սկսեց իրականացվել ՀԷՑ-ը խլելու գործընթացը: Լուրջ մտահոգություն է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ, ըստ այդ օրենսդրական կարգավորումների, իշխանությունը կարող է ցանկացած մտացածին պատճառով «եզրակացնել», որ այս կամ այն ընկերությունում «կառավարման ճգնաժամ» է, և ժամանակավոր կառավարիչ նշանակելով՝ խլել ընկերությունը:
«Կառավարման ճգնաժամը հիմնավորող փաստերից» մի քանիսն ուղղակի ապշեցրել են, խոսքը մասնավորաբար ՀԷՑ-ի վարկային գծեր ու վարկեր ունենալու կամ պլանային անջատումների քանակը նվազագույնի հասցնելու վերաբերյալ արված հայտարարությունների մասին է, որոնք, ըստ մասնագետների, մեղմ ասած, աբսուրդ են: Ավելին, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների սեփականատերերը վստահ են, որ հարմար պահին իշխանությունն այս նույն ձևով կարող է խլել համակարգի ցանկացած ընկերություն՝ սկսած «Գազպրոմ Արմենիայից» մինչև փոքր հիդրոէլեկտրակայաններ:
Մեկ այլ խնդիր էլ կա, որ լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խոսքը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը, առանց խորանալու կատարվողի հետևանքների մեջ, անձնապես ստանձնել է այս՝ պետության և էլեկտրաէներգետիկ համակարգի համար քայքայիչ ազդեցություն ունեցող գործընթացի պատասխանատվությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։