Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջերս պետք է այդ QR կոդով աշխատեի, այն այդպես էլ չբացեց, չաշխատեց: Երեխաներին ասացի, որ տանը փորձեն, քանի որ չորրորդ դասարանի ոչ բոլոր երեխաներն ունեն սմարթֆոններ, պետք է ծնողներից հեռախոս վերցնեն». «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2025 11:26

Մանկավարժները եւ ծնողները դժգոհում են, որ դասագրքերը լցված են այդ անհասկանալի QR-ներով: Աշխարհը հիմա արգելում է երեխաներին բջջային հեռախոսներով տարվելը, մերոնք հակառակն են անում:
44-օրյա պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը` մանկավարժ Ելիզավետա Օհանջանյանը, որն աշխատում է Մասիսի դպրոցներից մեկում որպես դասվար, մեզ հետ զրույցում ասում է, որ դպրոցական ծրագիրը վերածել են խառնաշփոթի եւ դա պատահական չէ` կոնկրետ նպատակ ունի. «Ես այժմ չորրորդ դասարանի դասվար եմ, վերջերս պետք է այդ QR կոդով աշխատեի, այն այդպես էլ չբացեց, չաշխատեց: Երեխաներին ասացի, որ տանը փորձեն, քանի որ չորրորդ դասարանի ոչ բոլոր երեխաներն ունեն սմարթֆոններ, պետք է ծնողներից հեռախոս վերցնեն: Ես որպես երկարամյա դասվար դեմ եմ այս մեթոդին: Չի կարելի երեխաներին այս մեթոդով դասավանդել: Աշխարհից միայն վատ բաներն են ընդօրինակում, սակայն առաջատար երկրներում երեխաներին անգամ արգելում են դասի ժամանակ դիմել բջջային հեռախոսի օգնությանը: QR-ը ո՞րն է, ինչպե՞ս կարելի էր Մաշտոցին դնել QR-ի տակ: Մտածում եմ, որ եթե չորրորդ դասարանն ավարտի եւ ինձ կրկին բախտ վիճակվի աշխատել, ես ինչպե՞ս եմ QR-երով դաս անցկացնելու: Երիտասարդ կին եմ, բայց ի վիճակի չեմ այդպես դաս անելու, եթե մի դասագրքի մեջ չկա Մեսրոպ Մաշտոցի նկարը, դա ի՞նչ դասագիրք կարող է լինել: Իրականում այս ամենը չի կարող պատահականություն լինել, այս մարդիկ նպատակային մեզ տանում են կործանման: Ես չէի պատկերացնի, որ մեր ժողովուրդն այս աստիճան թքած կունենա ամեն ինչի վրա: Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ մենք ունենք Արցախ-Հայաստան հայրենիք: Սովորեցնում եմ, որ զոհված տղաների կյանքը իզուր չի ավարտվել, որ նրանց գործն անմահ է, ասում եմ, որ պետք չէ սիրել այլոց հայրենիքը, պետք է շենացնել մեր երկիրը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ մեր երկրի պետական քաղաքականությունն ամեն գնով մեզ փորձում է տանել թրքացման»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930