Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացմամբ հնարավոր կլինի թյուրքական աշխարհի աշխարհագրական ամբողջացումը. թուրք նախարար

Սեպտեմբեր 18,2025 14:21

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը: Բոլաթն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվող ներդրումներին:

Նշելով, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) այժմ իրականացվում են մեծածավալ ներդրումներ և վերակառուցման աշխատանքներ, նախարարն ընդգծել է. «Թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների առումով մեր տնտեսությունները իրականում լրացնում են միմյանց։ Մասնավորապես էներգետիկայի ոլորտում մենք ռեսուրսներ ենք ներկրում Ադրբեջանից։ Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերություններում մեր տնտեսությունները հիմնականում ունեն միմյանց ամբողջացնող/փոխլրացնող առանձնահատկություններ։

Մենք աջակցում ենք Ադրբեջանին արդյունաբերության և սպասարկման ոլորտում»։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին», Բոլաթը նշել է. «Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացմամբ, հնարավոր կլինի թյուրքական աշխարհի աշխարհագրական ամբողջացումը և տնտեսական կապերի զարգացումը, Հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ձգվող Միջին միջանցքի աշխուժացումը և տարանցիկ առևտրի ուժեղացումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930