«Իհարկե, շատ պատճառներ կան գոհունակություն հայտնելու այս համաձայնագրի առումով, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Խաղաղությունը շատ կարևոր է հատկապես հայ հանրության անվտանգությունն ապահովելու համար։ Բայց միևնույն ժամանակ խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե արդարադատություն է հաստատվում»,- հայ բանտարկյալների ազատ արձակման հնարավոր ճանապարհները ուրվագծելու նպատակով Կապիտոլ Հիլում անցկացված ճեպազրույցի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Perseus Strategies-ի գործադիր տնօրեն, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։
Նա հույս հայտնեց, որ հայ ռազմագերիների ազատ արձակումը կլինի խաղաղության համաձայնագրի մի մասը։
Հիշեցնելով, որ ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այնպես էլ նրա վարչակազմի անդամները հայտարարեցին, որ քրիստոնյա հայերի խնդիրն իրենց համար մնում է առաջնային, Ջարեդ Գենսերը նկատեց․ «Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ինքն անձամբ կարող է Ալիևին խնդրել ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ բռնապետերն ուղղակի, հենց այնպես՝ խնդրանքով ազատ չեն արձակում ռազմագերիներին, այլ նրանք դա անում են, երբ ստիպված են ճնշման ներքո՝ սեփական դեմքը փրկելու համար։ Եվ միայն այն դեպքում են ազատ արձակում ռազմագերիների, երբ արձակման հետևանքներն ավելի ձեռնտու են, քան՝ նրանց անազատության մեջ պահելը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ