Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու Մանգայի արվեստի էվոլյուցիոն ընթացքին»։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Սեպտեմբեր 18,2025 16:12

Օրերս Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում առաջին անգամ մեկնարկեց Ճապոնական Մանգայի բացառիկ ցուցանմուշների միջազգային շրջիկ ցուցահանդեսը, որն իրականացվել է Ճապոնիայի հիմնադրամի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և թանգարանի համատեղ ջանքերով։

Ճապոնական կոմիքսների ցուցադրությունը բաղկացած է 4 բաժնից՝ սկսած հռչակավոր Կացուշիքա Հոքուսայի և նրա սերնդակից նկարիչների ստեղծած հարուստ վիզուալ պատկերներից մինչև մանգայի ժամանակակից հավաքածուները, որոնք ներկայացնում են Մանգայի արվեստի 200-ամյա պատմությունը։

Aravot.am-ի հարցին ի պատասխան ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական հակիրճ ասաց․ «Այս ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու Մանգայի արվեստի էվոլյուցիոն ընթացքին»։

Դեռ 200 տարի առաջ Մանգայի նախահայր Կացուշիքա Հոկուսայը սկիզբ դրեց այս արվեստին։ Ցուցահանդեսի այցելուները կարող են գնահատել Մանգայի արվեստի առաջընթացը՝ սկսած 19-րդ դարից մինչև այսօր։

Կացուշիքա Հոկուսայը առանձնահատուկ պաշտամունք ուներ Ֆուջի լեռան հանդեպ, որի թեման առանցքային էր նրա ստեղծագործություններում։ Հենց նա ստեղծեց Սուրբ լեռան 36 հայտնի տեսարանները, որոնք վերածվեցին գունավոր 46 փորագրություններից բաղկացած հռչակավոր շարքի։

Manga Hokusai Manga այս ցուցահանդեսը, որն իսկապես հաղթարշավ է ունեցել աշխարհում, հայ արվեստասերներին ճապոնական մշակույթի շատ հայտնություններ կպարգևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930