«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև արագ հաշտեցմանը և դա համարում է անհրաժեշտ նախապայման Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայուն զարգացում ապահովելու համար», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ջանքերին, այդ թվում՝ 3+3 ձևաչափով։
Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն տեղում առկա իրողությունները և Հարավային Կովկասում մեր հարևանների շահերը», – նշել է նա։