Հայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Հիշեցնենք. սեպտեմբերի 08-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին