Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սա արդեն կլոունություն էլ չի, սա Հայաստանում «կուլտուրական հեղափոխություն» իրականացնելու ադրբեջանական գործողություն է»

Սեպտեմբեր 18,2025 17:46
levon zurabyan

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է

Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ը աննշան մի հողակտորի համար երկու հայ գյուղացու միջև համառ կռվի մանրախնդիր ագահության մասին պատմվածք է, որն այնքան սեևեռուն է, որ շարունակվում է ընդհուպ մինչև ազգային արհավիրքի` թուրքական բանակի ներխուժման սկիզբը: Եվ ահա «Իրական Հայաստանի» նորաթուխ պրոպագանդիստը որոշում է ներկայացման հեղինակների ներկայությամբ «տիեզերական մասշտաբի և նույնքան տիեզերական հիմարության խորհուրդներ» (Բուլգակով, «Շան սիրտը») տալ, որ Զորյանի արվեստի ուղերձը պիտի փոխվի, և ոչ թե «ցանկապատների տապալումով» Հայաստանը միավորվի, այլ Կիրանցի ցանկապատի կառուցումով Հայաստանը կայանա:

Հետո պարզվում է նաև, որ արվեստագետների նկատմամբ խրուշչովյան այս ջարդարարությունը պատահական դրվագ չէր և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի արվեստը այսուհետև «Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսությանը» ենթարկելու կառավարության որոշման նախագիծը:

Սա արդեն կլոունություն էլ չի, սա Հայաստանում «կուլտուրական հեղափոխություն» իրականացնելու ադրբեջանական գործողություն է, որի ղեկավարումը վստահվել է փաշինյանական երիտ-ՔՊականներին:

Իսկ մենք Սովետական Միությունից անկախանալու և կոմունիստական ռեժիմից ազատագրվելու համար պայքարել ենք ոչ նրա համար, որ այսօր այս կիսագրագետ հտպիտները ազգային ինքնանվաստացման տկարամիտ «գաղափարախոսությունը» փաթաթեն մեր վզին որպես դեպի պայծառ ապագա առաջնորդող չուչխե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930