Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը

Սեպտեմբեր 18,2025 20:55

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացավ «ՍԴ դատավորների գործ» անունն ստացած հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դատական նիստը:

Նիստի սկզբում Էդգար Ղազարյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված երկու խափանման միջոցներից մեկը՝ բացակայելու արգելքը, վերացնել այն հիմքով, որ քրեական հետապնդման ողջ ընթացքում դատարանը հնարավորություն ունեցել է սեփական դիտարկումներ անելու իր պաշտպանյալի վարքագծի հետ կապված առ այն, որ վերջինը այս ընթացքում անգամ որեւէ այնպիսի արտահայտություն չի արել, որպեսզի հանրային մեղադրողը գա եւ կարծիք հայտնի, թե որեւէ ձեւակերպում խախտում է խափանման միջոցները: «Իմ պաշտպանյալը ապացուցել է, որ շատ լավ պատկերացնում է սահմանափակումները»,-ասաց Ռուբեն Մելիքյանը եւ միջնորդեց վերացնել վերականգնել իր պաշտպանյալի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ ամբողջ ծավալով պահպանելով վարչական հսկողությունը:

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը նշեց, որ միջնորդությունը պատճառաբանված չէ, անհիմն է եւ դատարանին դիմեց միջնորդությունը մերժելու առաջարկով:

Լսելով դատավարության մասնակիցների կարծիքը՝ դատարանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը՝ ընտրված խափանման միջոցներից վերացնելով բացակայելու արգելքը՝ պատճառաբանությամբ, որ հասել են հիմնական դատալսումների ավարտին, հետազոտվել են ապացույցները, հարցաքննվել է վկա եւ դատարանի գնահատմամբ ըստ էության նվազել է մեղադրյալի՝ իր վրա դրված արդեն իսկ նվազ համարված պարտականությունների չկատարման հավանական ռիսկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930