Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը. Հովիկ Ավանեսով

Սեպտեմբեր 19,2025 09:00

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի հիմնական թիրախները դարձան ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունը և հասարակական նշանակության ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։

Պատերազմի հետևանքով Արցախը ժամանակավորապես բռնազավթվեց, իսկ Արցախահայությունը՝ բռնի տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից։ Այսպիսով, Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին։

Ադրբեջանի քաղաքականությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից շարունակվում է աննախադեպ ծավալներով․ համակարգված ոչնչացվում են Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր, մշակութային կենտրոններ և այլն ։ Այս հուշարձանները ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են, և դրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին։

Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս միանշանակ պնդելու, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը։

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքի, անգործության և շատ դեպքերում՝ հանցավոր լռության պայմաններում։ Ավելին, միջազգային կառույցները հաճախ սահմանափակվում են արարողակարգային հայտարարություններով՝ խուսափելով անվանել կատարվածը իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագա հանցագործությունների համար։

Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930