Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը, որի խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 19,2025 11:32

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ադրբեջանական հերթական ռազմական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղավ լքել իր հայրենիքը։ Ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո նույնիսկ, սովի մատնված Արցախի բնակչությունը բացառիկ սխրանքով պայքարեց հայրենիքի պաշտպանության համար՝ թշնամուն հասցնելով մի քանի անգամ շատ զոհեր։

Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը, որի խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ՝ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում։

Այս ամենը տեղի է ունեցավ միջազգային դերակատարների հանցավոր անգործության ներքո, ինչի դրսևորումը Արցախի հարցով շարունակվում է մինչև օրս։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930