Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը բարձր գնահատելու համար միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը գումարներ է ստացել, դրանք որպես կաշառք պաշտոնատար անձանց փոխանցելու նպատակով

Սեպտեմբեր 19,2025 11:43

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի աշխատակիցը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձանց կողմից տարբեր չափերով կաշառք ստանալուն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակիցը, 2024 թվականի սեպտեմբերին նույն տարածքային կենտրոնում կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից մի քանի քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու ապօրինի գործողության համար պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ այն որպես կաշառք պաշտոնատար անձանց  փոխանցելու նպատակով:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

      Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930