Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենա. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 19,2025 12:20

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ կլինի, եթե օրինակ Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար, տոտալ շրջափակման մեջ լինեն, այնուհետ անօգնական, ուժասպառ ու սովահար վիճակում, ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեն 60 անգամ գերազանցող հարևանի կողմից:

Ի՞նչ կլինի օրինակ Կոսովոյի, Դոնբասի, Աբխազիայի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց ժողովրդի անվտանգության երաշխավորը լինեին Հայաստանի գործող կառավարիչների նման մեկը:

Ի՞նչ կլիներ օրինակ Կոսովոյի, Աբխազիայի, Դոնբասի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց հետ վարվեն այնպես, ինչպես միջազգային հանրություն համարվող երկրները վարվեցին բենի տեղահանման ենթարկված Արցախի ու նրա ինքնորոշման իրավունքի հետ:

Շարունակ հումանիտար օգնություն ստացող Գազայի համար, միջազգային հանրությունն աղմուկ է բարձրացնում, Իսրայելի դեմ սանկցիաներ են փորձում կիրառել և այլն: Արցախը 9 ամիս սովի մատվեց, տոտալ սահմանափակումների մեջ, ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների ենթարկվեց, ցեղասպանության ռիսկերի միջով անցավ ու ոչ մի միջազգային արձագանք Ադրբեջանի դեմ: Ոչ մի սանկցիա, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ -ում կամ այլ տեղ:

Լավ, ասենք, թե Հայաստանի կառավարիչները դավաճան, տգետ ու ազգակործան են: Իսկ որքանո՞վ է արդարացված, բարեկամի դեմքով Հայաստանին ժպտացող, բայց միաժամանակ թշնամու ռազմական ագրեսիան ու հայկական Արցախի հայաթափումը շնորհավորող երկրների վարքը:

Քաղաքական իմաստով նորմալ է: Ուղղակի մենք պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենալ:

Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է: Խելամիտ, համբերատար ու անկոտրում:

Նրանք գիտեն, որ միևնույն է վերադառնալու են դեպի աշխարհի ամենահայկական հայրենիքը, իրենց դարավոր օջախները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930