Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը հանձնարարել է թարմացնել բազան, դրանում ներգրավել քրեական ենթամշակույթին պոտենցիալ հարող անձանց, նրանց հետ համապատասխան աշխատանք տանել

Սեպտեմբեր 19,2025 13:04

Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Ծանր հանցագործությունների դեմ պայքարի ու Հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։

Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ 8-ով աճել են սպանության փորձերը, բնակարանային գողությունները նվազել են 44 դեպքով։

Հաշվետու ժամանակահատվածում, ըստ օպերատիվ ամփոփագրերի, արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ ՔՈ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող ընդհանուր 45 անձից բաղկացած 19 խումբ։ Բացահայտվել է նրանց կողմից կատարված բնակարանային 75 գողություն։ Արձանագրվել է քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։ Այս տարվա 8 ամիսներին հայտնաբերվել է 1804 հետախուզվող, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերել է սեռական, 12-ն՝ աշխատանքային շահագործմանը։

✔️Դրական գնահատելով բնակարանային գողությունների նվազումն ու բացահայտման աճը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը, զարգացնել բնակարանային գողությամբ զբաղվող հատկապես խմբերի բացահայտման մարտավարությունը։
✔️Նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքը՝ շեշտելով, որ որքան էլ հայտնաբերված զենք-զինամթերքը անցած տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի ավելի է, բայց դեռևս ծավալները շարունակում են մնալ անհանգստացնող։

Զուգահեռ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչի ուղղությամբ նախարարը հանձնարարել է թարմացնել առկա բազան, դրանում ներգրավել քրեական ենթամշակույթին պոտենցիալ հարող անձանց, նրանց հետ տանել համապատասխան աշխատանք: Երիտասարդական խմբերը պետք է մշտապես լինեն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930