Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը տիպիկ ահաբեկչի կեցվածք է ընդունել՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա ասելով՝ քվեն ստացավ, հիմա էլ շանտաժ է անում»․ Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 19,2025 13:16

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանի քայլերը որակում է «սրբապղծություն, զրո ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում»։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Անգամ երեւի թշնամին նման բան չի կարող անել։ Իրենք թշնամական ռեժիմ են։ Ես ուզում եմ հիշեցնել՝ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները սովի էին մատնված Արցախում, երբ էթնիկ զտում ու ցեղասպանություն էր տեղի ունենում, նույն խրախճանքն ու երջանիկ դեմքերն էին։ Նույն իրենց ցոփ ու շվայտ կյանքի արտացոլումն էր։ Այդ մարդն ամեն ինչ ասել է, ասել է, որ՝ ես գիտակցված պատերազմ եմ բերել, ասել է,  որ՝ ես գիտակցված եմ արել այդ ամեն ինչը՝ իբր թե անկախություն ձեռք բերելու։ Մի հրաշալի սերունդ այսօր Եռաբլուրում ու ՀՀ տարբեր գերեզմանատներում հանգչում է, եւ այս մարդկանց համար դա նշանակություն չունի։ Իրենք մեր ժողովրդի թշնամիներն են, ոչ մի կապ չունեն այս ազգի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ասում է՝ մեզ քվե էր պետք, այն ժամանակ պետք էր ասել՝ Շուշի, Հադրութ, դեօկուպացիա, քվեն ստացանք, հիմա էլ շանտաժ են անում։ Տիպիկ ահաբեկչի կեցվածք է, ահաբեկեն մեր ժողովրդին, ասեն՝ էլի զիջումներ պիտի անենք»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930