Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Պեկինում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում զբաղեցրին 3-րդ տեղը

Սեպտեմբեր 19,2025 17:41

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Պեկինում մասնակցել են 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին և զբաղեցրել երրորդ տեղը։

Զույգը սահել է Արա Գևորգյանի «Արցախ» երգի ներքո և վաստակել 63.85 միավոր։

Ավելի վաղ՝Կարինա Ակոպովան Golden Skate-ին ասել էր. «Շատ ուրախ ենք ներկայացնելու Հայաստանը։

Սա մեր երկրորդ մրցույթն է այս մրցաշրջանում. առաջինը ԱՄՆ-ում էր երկու շաբաթ առաջ։ Մենք պարզապես ուրախ ենք այստեղ լինելու համար։

Մրցույթից առաջ շատ նյարդային էի, բայց երբ ոտքս սառույցի վրա դրեցի, ոչ մի անհանգստություն կամ ճնշում չզգացի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930