Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 200 միլիոն եվրո․ Մարթա Կոս

Սեպտեմբեր 19,2025 18:33

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առեւտրի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «խաղաղության խաչմերուկ» նախագծին

«Առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, եւ դա է իմ այցի նպատակն ու պատճառը: Խաղաղության գործընկերությունը շատ կարեւոր է, մենք պետք է շարունակենք պահը բաց չթողնել եւ ներդրումներ իրականացնել տրանսպորտի, կապակցվածության, ինչպես նաեւ թվայնացման ոլորտում, նաեւ ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ նշելով, որ պատրաստ են շարունակելու ՀՀ-ԵՄ գործընկերության մասով ջանքերը:

Ըստ տիկին Կոսի, երբ խոսվում է տնտեսական զարգացումներից, տեսական հարաբերությունների Հայաստան-ԵՄ համագործակցության մասին, հաճախ բոլորս մոռանում ենք՝ թե որքան կարեւոր է ապրել խաղաղության պայմաններում: «Եվրոպան հիմնված է խաղաղության վրա եւ խաղաղության գործընկերն է: Հարավային Կովկասն ու Հայաստանը շատ կարեւոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում իրավիճակը»,- ասաց նա:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,-հայտարարեց Կոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առեւտրի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Ըստ Կոսի ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է միջազգային եւ միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելով նաեւ Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930