Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ ՀԾԿՀ նախագահի, ժամանակավոր կառավարչի և իմ մասնակցությամբ. Դավիթ Ղազինյանը` Ռոմանոս Պետրոսյանին

Սեպտեմբեր 19,2025 21:40

«Ճիշտն ասած` տվյալ սուբյեկտի հերթական չփաստարկված ցնդաբանություններին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, ինքս հարց ունեմ. ի՞նչ եղավ Հ1-ի ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու վերաբերյալ իմ առաջարկը: Կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ ՀԾԿՀ նախագահի, ժամանակավոր կառավարչի և իմ մասնակցությամբ։ Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա լսելու բոլորիս խոսքը բաց և թափանցիկ ձևով, ինչո՞ւ եք խառնվել  իրար»,-ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանի գրառման` MakaryanNews-ին ասաց ՀԷՑ նախկին կառավարիչ Դավիթ Ղազինյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր. «ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀԷՑ-ի 70% բաժնետիրոջ ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ եմ տալիս արգելել ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին գլխավոր տնօրենի տեղակալ – իրացման տնօրեն Դ.Ղազինյանին՝ այսուհետ մասնակցելու ՀԷՑ-ին առնչվող հարցերով ասուլիսների, ճեպազրույցների եւ հարցազրույցների»:

Նաեւ նշել էր. «Եվ մեկ կարեւոր հորդոր Նարեկ Կարապետյանին՝ առաջարկում եմ հարց ուղղել եւ փորձել պարզել տվյալ սուբյեկտից, թե ինչու՞ է վերջինս իր ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում խուսափել ստորագրել ՀԷՑ-ի 2025 թվականի Ներդրումային Ծրագրի Կատարողական-Ակտերը, որոնք ներկայացրել են նույն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող կամ սեփականատերերի ու բարձր ղեկավարության հետ ուղիղ փոխկապակցվածություն ունեցող կապալառու ընկերությունները. արդյո՞ք դա նշանակում է, որ նույնիսկ ինքը՝ «Տաշիր»-ի սեփականատերերի վստահությունը վայելող ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր պաշտոնավարման ընթացքում չի վստահել նույն «Տաշիր» խմբի փաստացի մաս հանդիսացող ընկերություններին եւ նրանց կատարած աշխատանքի դիմաց պատրաստ չի եղել իր ստորագրությամբ ֆինանսավորում իրականացնելու ՀԷՑ-ից…

Ես այդ հարցի պատասխանն այլեւս ունեմ, սակայն շատ կցանկանայի, որ իրենք՝ «ՀԷՑ» ՓԲԸ սեփականատերերն էլ ստանային սպառիչ պատասխաններ իրենց «վստահելիներից»՝ ելնելով սեփականատերերի օրինական շահերի նկատմամբ իմ ունեցած ինստիտուցիոնալ հանձնառությունից…

Հավելեմ նաեւ, որ որպես «ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ՝ Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահին ուղղված աշխատանքային հանդիպման հրավերս դեռեւս մնում է ուժի մեջ. ՀԷՑ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու, որոնք հավաստիացնում եմ, շատ կարեւոր են հենց վերջինիս համար՝ որպես սեփականատիրոջ օրինական ներկայացուցիչ եւ Ընկերության կառավարման մարմիններից մեկի ղեկավար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930