ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին, մի բան, որ անգամ ՀՀ Ազգային ժողովում է անհնար պատկերացնել
Այսօր առավոտյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից կարևոր լուր էինք ստացել․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։
Մեկ այլ օրինագիծ, որ ներկայացվել էր մեր լավ բարեկամ Բրեդ Շերմանի կողմից և վերաբերում էր 907-րդ բանաձևի խուսանավման նախագահական իրավասության սահմանափակմանը, ցավոք մերժվեց ձայների 26-24 հարաբերակցությամբ։
Այստեղ ուշագրավը սակայն ինչն է, նախագծին, որ ստացավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բոլոր դեմոկրատ դեմոկրատ անդամների հավանությունը, միացան նաև հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը և Քրիս Սմիթը, ովքեր խախտեցին սեփական կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը։
Կարդացեք նաև
Պատկերացնո՞ւ մ եք, ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհրդի ծրագրերի պատասխանատու
Գևորգ Ղուկասյան