Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների գործը կվերաբացվի

Սեպտեմբեր 20,2025 12:00

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է, գործով նոր քննություն կիրականացվի:

Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ  դատավորի կողմից ենթադրյալ խախտման համար։ Դատավորը դիմել էր ՄԻԵԴ, բավարարվել էր նրա դիմումը։

ՄԻԵԴ որոշման հիման վրա դատավորը դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը։ Ինչ վերաբերում է Արթուր Ստեփանյանի վերաբերյալ ԲԴԽ 2024 թգհուլիսի 9-ի գործին, որի մասին նույնպես «Առավոտը» բարձրաձայնել է, երբ դադարեցվեց դատավորի լիազորությունները, հիշեցնեմ, որ կարգապահական վարույթը հարուցվել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա:

Ա. Ստեփանյանը նույնպես դիմել էր ՍԴ: Դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։

Արթուր Ստեփանյանը ԲԴԽ էր դիմել` պահանջելով վերանայել գործը եւ վերականգնել իրեն պաշտոնում։ ԲԴԽ-ն որոշել է ի հայտ եկած նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930