Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Հայհոյանքը ինֆորմացիա է հաղորդում հայհոյողի մասին

Սեպտեմբեր 20,2025 10:00

Քանի մոտենում են ընտրությունները, կրքերը լարվում են, եւ դրա հետեւանքներից մեկն այն է, որ վիրտուալ դաշտում ավելանում են վիրավորանքներն ու հայհոյանքները: Դա բնական է, որովհետեւ օգտատերերը կա՛մ ի պաշտոնե, կա՛մ վարձատրության դիմաց, կա՛մ ի սրտե ցանկանում են, որ մի խումբը նստի իշխանական աթոռներին, իսկ մյուս խումբը՝ չնստի: Այդ հուզմունքն արտահայտելու ձեւը, որոշակի մշակութային եւ մտավոր մակարդակի դեպքում, հայհոյանքն է:

Տարբեր մարդիկ հրապարակավ այժմ ահազանգում են, որ ստանում են հայհոյանքներ եւ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ: Ոմանք նույնիսկ դիմում են իրավապահներին (ինչն, ի դեպ, անիմաստ է, եթե զազրախոսի ագրեսիայի թիրախը իշխանավորները կամ նրանց համակիրները չեն):

Բնականաբար, համացանցային ակտիվիստներն իմ մասին էլ են երբեմն հիշում: Բայց ես չեմ նեղվում եւ չեմ բողոքում: Չեմ էլ ջնջում համապատասխան մեկնաբանությունները: Որովհետեւ դրանք նույնպես տեղեկատվություն են պարունակում, եւ եթե այդ գրությունները կարդում են նաեւ ադեկվատ մարդիկ, ապա իմ դեպքում այդ մարդիկ կարող են հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում նիկոլականները (հենց նրանք են իմ  հիմնական «մեկնաբանները»): Այդ մարդիկ աշխատում են Փաշինյանի վրա կամ անկեղծորեն հիանում են նրանով: Հետեւաբար, ինչպիսին նրանց շեֆն է կամ կուռքը, այդպիսիք էլ  նրա աշխատողները կամ երկրպագուները: Եթե մեկը խուլիգան է, բանսարկու ու զազրախոս, ապա ինչո՞ւ մյուսները պետք է նրանից տարբերվեն:

Ես առաջարկում եմ բոլորին հետեւել իմ օրինակին՝ չնեղվել եւ չբողոքել: Նաեւ ժամանակ չծախսել ջնջելու վրա: Հայհոյողները, անկախ այն հանգամանքից՝ ֆեյք են, թե իրական, ինֆորմացիա են հայտնում իրենց, ոչ թե ձեր վերաբերյալ:

Այսպիսով, ամեն մի նիկոլականի մեկնաբանություն մի ամբողջ ռեպորտաժ է այն մասին, թե ի՛նչ մակարդակի մարդկանց վրա է հիմնված այս իշխանությունը եւ, մեծ հաշվով՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Լավ թե վատ, հիմա մերն են: Երբ մարդու մի տեղը ցավում է, հո չե՞նք կարող անտեսել, հատկապես մանկամիտ ազգակցին, ով ազգին առավել մեծ ցավ է պատճառում՝ լինի դա այսօրվա խորհրդարանական իշխանություն, այսօրվա խորհրդարանական ընդդիմություն թե նրանց այսօրվա ընտրողները: Դա մեր ազգի մի փոքր մասն է, բայց մեծագույն ցավն է եւ մենք ազգովին պետք է նրանց ցավը տանենք (բայց խեղդվողին մազերից են քաշում հանում, ոչ թե գրկում, թե գրկեցիր, երկուսով էլ կխեղդվեք):
    Իմ դարդս հատկապես մեր մանկամիտ ընտրողներն են: Նրանց հոգեբանությունը շատ պարզ է՝ եթե մեկը խոսում բողոքում է, բայց նրա սայլը տեղից չի շարժվում, ուրեմն կարեւոր չի թե ինչ է խոսում, նա սխալ է, իսկ ում սայլը շարժական է, պլյուս հաճելի բաներ էլ է խոստանում, ուրեմն ճիշտն ինքն է: Ճիշտ խոսալուց բացի ցույց տվեք, որ գոնե աննշան քաղաքական հաջողություն ունեցաք ձեր քաղաքական մրցակցի նկատմամբ: Օրինակ, վերջերս մի շատ լավ հանդիպում տեղի ունեցավ մեր իսկական արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությամբ: Բայց, ձեզ նայում են ինձ նման մանկամիտները, ինձ կարեւոր չի ինչ եք խոսում, բայց ոչ նորմալ ձայնն էր լսվում, ոչ էլ զգացվում էր բարձր կազմակերպվածություն, դուք վաղվա իշխանություն ընդդիմությունն եք, մեծ գործերում մանրուքներ չեն լինում: Բայց սա առաջին քայլն է եւ մեծագույն հաճույք ես ստանում, որ վերջապես բոլորովս կպել ենք մի սայլին, այլ ոչ թե ամեն մեկս իր սայլակն է առաջ տանում:
    Մի առաջարկ. միգուցե պրայմերիզի նման մի բան անցկացնենք մեր արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որտեղ ընտրությունները լինեն բաց, ոչ գաղտնի, սա նույնպես կհարստացնի մեր քաղաքական փորձը եւ մեր ընտրողների ակտիվությունը:
    Եւ մի խորհուրդ. ամեն վճռական պահ ունի երկու լուծում՝ դրական եւ բացասական, եթե ոչինչ չանես եւ ակտիվ չլինես, կունենաս բացասական լուծում, եթե ակտիվ լինես եւ գործես ինքնագլուխ, կունենաս դրական լուծում: Մեր ներքին թե արտաքին թշնամիները մեզ տանում են ոչակտիվության՝ անգյալության, այսինքն՝ մենք հոժարակամ ընտրում ենք մեզ համար ՝խաղաղություն՝ կոչվող բացասական լուծումը:
    Եկեք ազգովին մեր սայլը քշենք (ինչպես ցուրտ ու մութի ժամանակ առանց հոսանքի տրոլեյբուսներներն էինք քշում շրջանայինից մինչեւ պլանի գլուխ): Կեցցէ՛ մեր հայ ազգը:

  2. Լավատեսի առաջարկը լավն է:
    Պարոն Աբրահամյան, ‘…ինչ են իրենցից ներկայացնում նիկոլականները…’ Այսօր, 105 տարի առաջ:
    ՛՛Հույժ Գաղտնի՛՛

    Հայաստանի կոմունիստների / բոլշևիկների/ կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝

    Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
    Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատութեան համար ընդդեմ իմպերիալիզմի /Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի/:
    Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
    Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայանացումը. Այս նպատակի համար պետք է.
    Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.

    ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:

    բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիքերը վերադառնան թիկուն:

    գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

    Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:

    Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

    Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան

    Նո. 218, Բաքու, 1920, ՍԵՊ. 20

Պատասխանել Անանուն

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930