Սեպտեմբերի 20-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող արտադրամասի պահեստային հատվածի տանիքից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող արտադրամասի 3-րդ հարկում՝ չշահագործվող տարածքում (մոտ 2000 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։15-ին։ Մոտ 10 քմ հատվածում այրվել են օդափոխման համակարգը և մեկ հաստոց:
Կարդացեք նաև
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ:
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ