Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը մեծ հեռանկարներ է բացելու . ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

Սեպտեմբեր 20,2025 19:28

«Ես լրագրող եմ եղել, աշխատում էի Գերմանիայում 1990-ականների  սկզբին: Ես շատ լավ հիշում եմ, որ ամեն օր պատերազմական իրավիճակ էր, եւ մենք ներկայացնում  էինք այն ամենը, ինչ տեղի էր ունենում: Ես շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը եւ շնորհակալ եմ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Չեմ կարծու, թե ժողովրդավարությունն իրական կլինի առանց ձեզ: Դուք գիտեք՝ ինչպես ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում»,- ՀՀ հինգ լրատվամիջոցների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Սա իմ առաջին այցն է, ու վերջինը չի լինելու, մենք ԵՄ դեսպանի հետ արդեն պայմանավորվել ենք, թե էլ ինչ պետք է արվի, ու ավելին կանենք»,-ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ԵՄ-ն ի՞նչ աջակցություն է պատրաստ հատկացնել Հայաստանին՝ դիմագրավելու Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցները, կամ գուցե պատրաստ չէ Հայաստանի համար նման բեռ վերցնել, Մարթա Կոսը հետևյալ կերպ արձագանքեց. «Ամեն ոք ունի իրավունք իր ճակատագիրն ընտրելու եղանակը: Հայաստանը շատ բան է արել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում:

Իհարկե, կա տարբերություն ռուսական մոտեցման  եւ եվրոպական ձեւի մեջ; Եվրոպական  մոտեցումն այն է, որ մեզ հետաքրքիր է տեսնել ձեր տնտեսությունն ամուր, ձեր հասարակությունը՝ զարգացած: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա ամուր եւ դիմակայուն հաստատություններ, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել ժողովրդավարությունը, ազատ մեդիան եւ քաղաքացիական հասարակությանը: Միաժամանակ  ունենք կոնցեպտ: Եվ միայն Հայաստանում չէ, որ ունենք այս ենթատեքստը Ռուսաստանի կողմից: Մենք տեսնում ենք, որ տարբեր վայրերում նույնպես դա առկա է: Կարծես մրցակցություն լինի եվրոպական մոտեցումների առումով:

Ռուսաստանը չի ցանկանում այլ երկրներին տեսնել տնտեսապես կայուն, ամուր ժողովրդավար, որովհետեւ այդ դեպքում հնարավոր չի լինի վերահսկել: Մինչդեռ մենք ունենք շատ ծրագրեր, որոնք կօգնեն ոչ միայն կառավարությանը: Երեկ հայտարարեցի ավելի քան 200 մլն եվրո աջակցության մասին՝ դիմակայության եւ աճի ծրագրի շրջանակում: Սա ֆինանսական գործիք է , որը շատ բան է ասում, սա դիմակայունության եւ աճի մասին է, ինչը մենք ուզում ենք Հայաստանում տեսնել: Խաղաղության պայմանագիրը շատ օգտակար է: Մենք տեսնում ենք  զարգանալու ուժեղ հնարավորություններ՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի միջեւ.  միաժամանակ տնտեսություն, էներգետիկա, ենթակառուցվածքներ, թվային ոլորտ:

Ինչպես դարձնել Հայաստանն ավելի ամուր, ավելի ժողովրդավար: Մենք նոր սկսել ենք այս հարաբերություները զարգացնել, եւ կարող ենք ավելին անել ձեր երկր համար: Մենք պետք է օգնենք դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, պետք է օգնենք ստանդարտների մշակման հարցում, որոնց շնորհիվ ձեր ընկերությունները արտահանելու հնարավորություն կունենան ոչ միայն Եվրոպա, այլեւ աշխարհի այլ երկրներ»,-նշեց Մարթա Կոսը:

Նա նաեւ ընդգծեց. « Պետք է բաց չթողնենք այս պատմական պահը: Պետք է միասին կառուցենք ամուր Հայաստան: Ինչպես ձեր վարչապետ Փաշինյանն ասաց իր ելույթում՝ ԵՄ անդամակցությունը կարեւոր է, նաեւ կարեւոր է տարածաշրջանային քաղաքականությունը պահպանելը:

Շատ քաղաքական գործիչների հանդիպեցի,նաեւ  քաղհասարակության ներկայացուցիչների, եւ ասացի, որ այն պահից սկսած, երբ տեսնենք ձեր ժողովրդի կամքը քայլելու դեպի Եվրոպա, պետք է լինի իմ պատասխանատվությունը, որովհետեւ ես հանձնակատար եմ, պորտֆելի մեջ Հայաստանն է, պրոցեսը լինելու շարունակական: Շատ ուրախ եմ, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեծ հեռանկարներ է բացելու ոչ միայն ձեր երկրի համար, այլեւ տարածաշրջանային կապակցվածութան առումով»:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ.

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930