Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Անցյալ տարի սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որն ավելին է, քան այն, որ ՀՀ քաղաքացիները մուտք կունենան  ԵՄ-ն. Մարթա Կոս

Սեպտեմբեր 21,2025 10:15

Որոնք են Եմ անդամակցության համար Հայաստանի շանսերը՝ հաշվի առնելով, որ որոշ անդամ պետություններ աջակից չեն ընդլայնմանը՝ այս հարցին ի պատասխան լրագրողների հետ զրույցում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսպես արձագանքեց. «ԵՄ-ն ունի 27 անդամ պետություն: Նրանք հետաքրքրված են հարեւանության եւ ընդլայնման համար: Մենք հարցում ենք արել, ԵՄ բնակչության  56 տոկոսը ի նպաստ  է խոսել, իսկ 23-ը ընդլայնման կողմնակից է: Ընդ որում՝ տարիներ առաջ այդ թիվն ավելի փոքր էր»: Նրա ձեւակերպմամբ, ընդլայնման մոտեցումները հիմա այլ են, քան 10 տարի առաջ, դրանք այսօր անգամ դեկտեմբերի համեմատ են տարբերվում:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն ասում է, որ այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր է կնքվում, իսկ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, եւ այս համատեքստում իրենք աջակցում են Ուկրաինային, խոսում ընդլայնման մասին. «Առաջին անգամն է, որ մենք բանակցում ենք մի երկրի հետ, որը պատերազմի մեջ է, երբեւէ նման բան չի եղել… Առաջին ընդլայնման գործընթացն է, որը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ ունենք արտաքին խեղող ուժեր, որոնք ուզում են մեզ կանգնեցնել: Եվ գիտե՞ք ինչու է դա տեղի ունենում, որովհետեւ Եվրոպան հենց խաղաղության ծրագիր է եւ ընդլայնումը կարեւոր գործողությունների ընթացքն է , որը կարող է խթանել խաղաղությունը: Մենք չենք ընդլայնվում, որովհետեւ ուզում ենք քառակուսի կիլոմետրեր ավելացնել կամ մարդկանց քանակն ավելացնել, այլ ուզում ենք ապահովել խաղաղություն, խաղաղությունը հենց ԵՄ հիմքում է, Եվրոպան խաղաղության նախագիծ է, մենք չենք կարող ապահովել խաղաղություն՝ առանց անվտանգության»:

Վերադառնալով Հայաստանին, Մարթա Կոսը հետեւյալը նշեց. «Մեր հարաբերություններն ավելի սերտ են, քան երբեւէ, մենք ունենք ԵՄ գործընկերության համաձայնագիր եւ շուտով մեկնարկում ենք նոր գործընկերության օրակարգը, որն իր ավարտական փուլում է… Անցյալ տարի սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը։ Եվ սա շատ ավելին է, քան պարզապես այն, որ Հայաստանի քաղաքացիները մուտք կունենա Եվրոպական միություն։ Սա տվյալների ու սահմանների կառավարման մասին է, վերահսկողության՝ թե ով է մտնում Հայաստան, ով է դուրս գալիս։ Մենք պատրաստ ենք աջակցել այս հարցում: Մեր հաջող համագործակցության երրորդ սյունը ընդհանուր առմամբ 270 միլիոնի «Աճ և դիմադրողականություն» ծրագիրն է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930