Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ

Սեպտեմբեր 22,2025 12:24

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։

Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը» ՝քանդել ՀՀ անվտանգային, արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։

Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։

Ամեն ինչ շատ պարզ է։

Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում, կամ՝ Թուրքիայի։

Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում, կա՝ NATO-ի անդամ Թուրքիա, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին, բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։

Սա այն Թուրքիան է, որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։

Հիմա ի՞նչ, Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ , որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։

Հ.Գ. «Անհնար է սպանել մի ժողովրդի, որը չի ուզում մեռնել». Անատոլ Ֆրանս։

Որոշումը ժողովրդինն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930