Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ շենքի դիմաց Փաշինյանի լուսանկարը փշալարերով կապեցին

Սեպտեմբեր 22,2025 15:33

Ի պաշտպանություն Միքայել սրբազանի՝ այսօր Ազգային ժողովի շենքի առջեւից բողոքի երթով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենք եկած քաղաքացիները փշալարերով կապեցին Նիկոլ Փաշինյանի նկարը՝ խորհրդանշական իմաստով, որ նրա՛ն է շուտով սպասվում գաղութն ու անազատությունը:

-Հայ ժողովուրդը հիասթափված անընդմեջ ասում է, որ շանս չկա, ոչ մի բան չենք կարողանա անել, որովհետեւ չարիքը խտացել է, չենք կարողանում փրկել Հայաստանը: Մենք գիտենք չարիքի անունը. չարիքի անունը Նիկոլ Փաշինյան է: Նիկոլի ջանքերով այս տարիների ընթացքում խաչվել է  Արցախը, խաչվել է  մեր սուրբ լեռ Արարատը, սրբազանները՝ Նիկոլի անբարո վարքագծով, խաչվում է Էջմիածինը: Բայց մենք ասում ենք, որ իրեն  պետք է դատել, փշե պսակները կդարձնենք փշալարեր Նիկոլի համար: Ես կհանեմ ու կազատեմ մեր ամբողջ լեռները, կկապեմ Նիկոլի վրա, որ այդ փշալարերը նրա համար դառնան վանդակ ու նստի օրենքով սահմանված կարգով: Գաղութի փշալար, որտեղ նստելու է շուտով,- ԱԱԾ շենքի դիմաց ասաց բուդդայականության ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանը ու Փաշինյանի նկարի վրա կապեց փշալարերը:

Հետո   քաղաքացիները վանկակեցին «ազատություն Միքայել սրբազանին, դատել Նիկոլին»:

-Երբեք չգիտես որ պահին հրումը կաշխատի այնպես, որ կաշխատի ամբողջ ձնգունդը: Եվ այդ ձնագունդը կարող է  գլորվել այնպես, որ ի վերջո Նիկոլին կմաքրի, կտանի… 2020 թվականից ի վեր բազում մարդիկ ծախվել են, բազում մարդիկ հանձնվել, լքել են Հայաստանը, բազում մարդիկ հիասթափվել են այնքան, որ ընկել են դեպրեսիաների մեջ ու հաճախում են մեզ մոտ, բուժվում են:  Մեզ մոտ՝ նկատի ունեմ անհատական խորհրդատվությունների: Մենք նույնիսկ Նիկոլին ենք ասում՝ դիմի: Մենք այնքան կարեկցանք ունենք իր հանդեպ, որ իրեն կօգնենք, սրտանց կհամոզենք, որ խոստովանի բոլոր մեղքերը ու նստի օրենքով սահմանված կարգով:  Ցմահ կնստի, բայց դեպրեսիայից դուրս կգա,-   իր խոսքն ավարտեց Մանանդյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930