Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում միջնորդել են հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Անջեյ Կասպշիկին

Սեպտեմբեր 22,2025 20:44

Սեպտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով  Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա հարցաքննել Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ ԵԱՀԿ  նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։

Ընդ որում, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննությունը կազմակերպել տեսակոնֆերանսի միջոցով։

Իսկ Արարատ Միրզոյանին ու Անջեյ Կասպշիկին հարցաքննելու միջնորդությունը ներկայացրել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Այս մարդիկ մեզ ճանաչում են, և մենք անմիջական շփում ենք ունեցել։ Նրանք շատ լավ վկաներ կլինեն», – հավելել է նա։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է որպես վկա կանչել Ադրբեջանում ժամանակին տեղակայված վեց ռուս խաղաղապահ գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին։

«Ես մի շարք հարցեր ունեմ նրանց համար։ Արդյո՞ք նրանք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այստեղ գտնվող այս 15 անձանց հետ։ Կրկնում եմ՝ ուղղակի կամ անուղղակի։ Կարծում եմ՝ դատարանը նույնպես հարցեր կունենա նրանց համար։ Նույնիսկ եթե դա հնարավոր չէ, դուք կարող եք ապահովել նրանց մասնակցությունը այստեղ տեսակոնֆերանսի միջոցով», – հավելել է նա։

Ադրբեջանցի դատախազները գտել են, որ տվյալ անձանց հարցաքննելու կարիք չկա, թեեւ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի վարչապետ է եղել Նիկոլ Փաշինյանը, դատարանն էլ մերժել է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությամբ հանդես էր եկել նաեւ Ռուբեն Վարդանյանը։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930