Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան «Նյու Յորք փոստը» հստակ նշում է՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. «Փաստ»

Սեպտեմբեր 23,2025 09:50

Ամերիկյան «Նյու Յորք փոստը» անդրադարձել է մեծահարուստ և բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության հարձակմանը, երկու սրբազանների բանտարկությանը:

Հստակ նշվում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որ իշխանությունը ցանկանում է խլել նրա սեփականությունը և այդպես շարունակ: Թերևս կարիք չկա մեր ընթերցողին լրացուցիչ ներկայացնել այն, ինչն ինքն առանց այդ էլ գիտե, ի լրումն, նաև մենք պարբերաբար այդ ամենին անդրադառնում ենք: Ավելին, պարբերականը ներկայացնում է Կարապետյանի որդու խոսքերը, թե «Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել»: Սա, իհարկե, կատարյալ ճշմարտություն է, այդ մասին գիտեն բոլոր հայաստանցիները: Հիմա գիտեն նաև «դրսում»:

Իսկ ինչի՞ մասին են վկայում նման հրապարակումները:

Ամենից առաջ սա հուշում է, որ Արևմուտքում, ԱՄՆ-ում մանավանդ՝ քաղաքական ու լրատվական շրջանակները բավականին լավատեղյակ են Հայաստանի անցուդարձից: Բացի այն, որ տեղյակ են, հրաշալի հասկանում են, թե ինչ է կատարվում ու «դեմոկրատիայի բաստիոնի» պատրանքներ չունեն, հակառակը՝ իրերը կոչում են իրենց անուններով՝ քաղբանտարկյալներ, աջուձախ կալանավորումներ, ազգային եկեղեցու անդամ լինելու պատճառով՝ հետապնդումներ (գործնականում՝ կրոնական խտրականություն):

Երկրորդ հետևությունն այն է, որ նման հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի ու մեր երկրի իշխանությունների հակաօրինական վարքի մասին այդ փաստարկված հրապարակումներին ծանոթանալով՝ որևէ խելամիտ գործարար ոչ միայն չի ցանկանա Հայաստանի հետ գործ ունենալ, այլև մյուսներին հետ կպահի նման արկածախնդրությունից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930