Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագիտական հանրույթի դերը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով

Սեպտեմբեր 23,2025 12:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանգամանորեն հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական հանրույթի դերը հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930