«Մենք հասկանում ենք, որ կարող է չդառնանք Եվրամիության անդամ, բայց մեր հիմնական խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատաասխանելն է»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Շատ է հնչում հարց՝ Եվրամիությանն անդամագրվելն ինչքանո՞վ է Հայաստանի համար իրատեսական, ինչքանով իրատեսական չէ։ Բայց կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունն ի՞նչ է ասում, ասում է՝ մեր խնդիրը բոլոր բնագավառներում հասնել Եվրամիության ստանդարտներին։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո մենք կարող է չդառնանք Եվրամիության անդամ, բայց մեր հիմնական խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է։ Երբ մենք այդ կետին հասանք, ընդունվենք, լավ, չընդունվենք, մենք մեր խնդիրը լուծել ենք, մեր ստանդարտների հարցը լուծել ենք»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ