Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ նախատեսված պլանի». Էրդողանը` ՄԱԿ-ում

Սեպտեմբեր 23,2025 21:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Մենք սկզբից ի վեր կոչ ենք արել Ադրբեջանին և Հայաստանին հաստատել խաղաղություն։ Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին երկու երկրները քայլեր են ձեռնարկել, որոնք տանում են դեպի ամուր խաղաղություն։

Կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ պարոն Թրամփին, որոնք իրենց ներդրումն ունեցան այս գործընթացում։ Այս առնչությամբ ցանկանում եմ հայտարարել, որ մեր երկրի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ նախատեսված պլանի», հայտարարել է Էրդողանը` ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթի ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930