Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում որեւէ օգուտ չեն բերում Իրանին և չեն կարող կանխել երկրին հասցվող վնասը, հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ և չեն կանխի որևէ վնաս», հայտարարել է նա Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում։
Իրանի Գերագույն առաջնորդը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի կարիք չունի և չի պատրաստվում մշակել։