Ներկայացնում ենք մի շարք հանրային-քաղաքական գործիչների ՖԲ գրառումները՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության առիթով
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյան
Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները
Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու է գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները:
Կարդացեք նաև
Արտաքին թշնամին գտել է ձևը. հայերն այսուհետ պետք է ոչ միայն սոցցանցերում հայհոյեն միմյանց, ոչ միայն ատելության խոսք տարածեն միմյանց նկատմամբ, ոչ միայն դավաճանություն քարոզեն, այլ նաև վնասեն միմյանց: Եվ Հայաստանի իշխանությունները նպաստում են դրան: Որովհետև ընդդիմության դեմ ճոճվող մուրճի իմաստը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի:
Ցավալի ու դաժան իրողությունները հաջորդում են միմյանց:
Ինչպես փոխզիջման չգնալով՝ զիջել է ամբողջ Հայրենիքը, ինչպես արդարության համար պայքարելով՝ դատարանները դարձրել է պատվերով, իսկ ժողովրդավարության համար պայքարը՝ վերածել քաղբանտարկյալների «շքերթի», այնպես էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի:
Վշտակցում եմ երեկ Մերձավանում տեղի ունեցած բանդիտիզմի զոհերի ընտանիքնի անդամներին ու հարազատներին:
Իրապապաշտպան Ռուբեն Մելիքյան
Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից։ Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։ Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան
Նիկոլն ատում է հայ ժողովրդին։
Ատում է մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը։
Դրա համար էլ սպանում է ազգի հաղթանակները պատերազմում, դիվանագիտության մեջ, սպորտում, արվեստում։
Սպանում է ոչ միայն հաղթանակները, այլև մարդկանց, որոնք դիմադրում են։
Նիկոլին դիմադրում էր Արմեն Գրիգորյանը(ընդդիմադիր գործիչ) ու նիկոլը նրան սպանեց։
Նիկոլին դիմադրում էր Վոլոդյա Գրիգորյանը (ընդդիմադիր համայնքապետ) ու նիկոլը նրան սպանեց։
Բայց եթե կորոշեք չդիմադրել, դա էլ նիկոլից չի փրկի։ Հղի Սոնա Մնացականյանին նիկոլը սպանեց ուղղակի իր ճանապարհին հայտնվելու համար։
Նիկոլը ոչ միայն դարձավ Հայաստանի դավաճանը, այլև քաղաքական սպանություններ ու հաշվեհարդարներ իրականացնողը։
Նիկոլի բանդան բեսպրեդելի ու բարդակի է վերածել Հայաստանը։ Սա է իրենց պատկերացրած չորրորդ հանրապետությունը, ուր յուրաքանչյուր հայի Նիկոլն ու իր զինված հանցախումբը առաջարկում է գոհ լինել եթե ձեզ հայհոյեցին, քանզի կարող էին ծեծել։ Եթե ծեծել են առաջարկում են գոհ լինել, քանզի կարող է որոշեին սպանել։ Եթե սպանեցին ուրեմն նիկոլի խոստացած ապագան ձեզ էլ հասավ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանց
Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը
Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։
Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։
Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։ Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։
Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։
«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյան
Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը:
Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին:
Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վոլոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վոլոդյայի երկնային ճանապարհը, իսկ մարդիկ վառ պահեն նրա հիշատակը:
Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ։