Հազիվ մեկ ամիս է անցել այն օրից, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 30 էջանոց որոշում կայացրեց` եզրակացնելով, որ Նիկոլ Փաշինյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել` կիրառելով անթույլատրելի լեքսիկոն եւ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրեց «սիրելի ժողովրդից»: Բայց, դատելով երեկվա ստատուսներից, կարմիր կովն իր կաշին չի փոխում եւ կուզիկին էլ միայն գերեզմանը կուղղի:
Մեկամսյա պաուզայից հետո նա դարձ կատարեց ի շրջանս յուր եւ երեկ կրկին սկսեց անթույլատրելի լեքսիկոն կիրառել` վիրավորել նախկին նախագահներին, պետությանը վնասող հայտարարություններ անել, նախագահի ինստիտուտը նսեմացնող արտահայտություններ օգտագործել` չգիտակցելով այդ արտահայտությունների իրավական ու քաղաքական հետեւանքները:
Ոմանք դա մեկնաբանեցին ալկոհոլի չափից դուրս մեծ քանակ օգտագործելու հանգամանքով, մյուսները` հոգեվիճակի սրացմամբ, երրորդներն արձանագրեցին, թե` գուցե կնոջ բացակայությունն է ծանր տանում: Բայց բոլորի եզրակացությունը նույնն էր` երեկ արված գրառումներով Փաշինյանը հերթական անգամ մեծ ծառայություն մատուցեց մեր թշնամիներին եւ երկրի ղեկավարի շուրթերով ամրագրեց նրանց հակահայկական մեղադրանքները, ասելով, թե` 2018-ի դրությամբ «18 տարեկան զինվորները տեղակայված էին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: