Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:
Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետեւյալ բարելավումները. միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման եւ այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով` անկախ մաքսային մարմնից եւ վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ եւ հաշվառում` համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի եւ կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն` համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների, գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:
Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Կարդացեք նաև
ԱԺ